Դատարանը Ազատյանի անազատության հետ կապված խափանման միջոցը փոխարինել է վարչական հսկողությամբ և չկա պաշտոնավարման հետ կապված որևէ սահմանափակում2025-08-06 12:34:00
Այսօր ԶԼՄ ներկայացուցիչները տարածեցին հաղորդագրություն՝ կապված Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի հետ:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ Դատարանը Ազատյանի անազատության հետ կապված խափանման միջոցը փոխարինել է վարչական հսկողությամբ և չկա պաշտոնավարման հետ կապված որևէ սահմանափակում: Ազատյանը կատարում է իր աշխատանքային պարտականությունները՝ խստագույնս պահպանելով Դատարանի սահմանած սահմանափակումները:
Ինչ վերաբերում է Ազատյանին առաջադրված մեղադրանքներին, ապա քրեական գործի շրջանակներում Դատարանում հարցաքննված երկու տասնյակից ավել վկաներից ոչ մեկն իր ցուցմունքներով նույնիսկ անուղղակի կերպով չի հաստատել Ազատյանին առաջադրված մեղադարանքները:
Քրեական գործում բացակայում են նաև որևէ փաստաթղթային տարբերակով Ազատյանի մեղադրանքները հաստատող ապացույցներ: Դատարանի կողմից օբյեկտիվ ու բազմակողմանի դատաքննության ընթացքում, ինչին հավատում ենք, կհաստատվի Ազատյանի անմեղությունը:
Փաստաբան՝ Արթուր Պիվազյան
Այս նյութը դիտել են - 218 անգամ