«Հրապարակ». Արշավել պատարագի ժամանակ2025-07-23 21:27:00
«Հրապարակ» թերթը գրում է.

«Փաշինյանին հանգիստ չի տալիս Եկեղեցու դեմ պայքարի գաղափարը, երեկ նա հերթական գրառումն արեց՝ մանրամասնելով Վեհարանն «ազատագրելու» ծրագիրը, համաձայն որի Վեհափառին հեռացնելուց հետո ոչ թե նոր կաթողիկոս կընտրեն, այլ տեղապահ կնշանակեն, եւ կաթողիկոս չի ընտրվի այնքան ժամանակ, «քանի դեռ «Կանոնագիրք հայոց»-ի հիման վրա չհաստատվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագիրքը»։
Սա նշանակում է Եկեղեցին գլխատել եւ տարիներով թողնել առանց հոգեւոր առաջնորդի։
Այս նյութը դիտել են - 254 անգամ