Եվս մի «գերժամանակակից» թյուրիմացություն Երևանի կենտրոնում2025-07-18 15:54:00

Արվեստների հիմքը հանդիսանում է դասական ոճը։ Սա աքսիոմա է։
Շառլը հանդիասանում էր 20 - րդ դարի ֆրանսիական դասական լավագույն պոետներից մեկը։ Նրան բազմիցս հենց էդպես էլ անվանեցին հրաժեշտ տալուց։ Շառլը նաև ֆրանսիական շանսոնյեի դասականներից ամենալավագույնն էր, որպես կոմպոզիտոր ու իր ստեղծագործությունները կատարող։
Չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ թե ովա քանդակագործ կոչվածը, ով Շառլին հաստա՛տ չի ճանաչել։ Իբր թե կերտելա մի կերպար Շառլի Լա Բոհեմի մոտիվով։ Շառլը ավելի հզոր ժեստ ուներ ու համարյա բոլոր երգերի ավարտին երկու ձեռքը պարզում էր առաջ, մի փոքր մեջը հետ գցելով։ Սա մի կոպիտ վրիպում։
Քանդակ կոչվածը ո՛չ էքսպրեսիոնիզմա, ո՛չ կուբիզմա և ո՛չ էլ ժամանակակից մարազմատիկ ավանգարդ։ Ինչքան իզմեր կա խառնելա իրար աջեբսանդալա սարքել դատարկագործ քանդագագործ կոչեցյալը։ Ներքևի իբր հանդիսատեսի ծափահարող ձեռքերը ցցերի վրա տնգված հիշեցնումա Օսվենցիումի ֆաշիստական դաժանակիր ճամբարի ռազմագերիների սովից կմախքի վերածված ոսկրոտ ձեռքերը խորհրդանշող հայտնի քանդակի ձեռքերը։
Եվ բազմաթիվ սխալներից վերջինը։ Շրջապատի շենք շինությունների ոճերի հետ բացարձակապես չի համապատասխանում։ Ու չի էլ լրացնում։
Սա խայտառակությունա և ո՛չ ավել, ո՛չ պակաս։ Հազա՛ր ամո՛թ ձեզ, ընչի՞ Ազնավուրը էս խեղկատակությա՞նն էր արժանի․․․
Азат В. Азатян
Այս նյութը դիտել են - 239 անգամ