Երբ երկրի մտավորականը լուռ է...2025-07-16 19:26:00
Երբ երկրի մտավորականը լուռ է...

Նրանք ժողովրդի սերուցքն են, լինեն մանկավարժներ, բժիշկներ, տնտեսագետներ, գիտնականներ, արվեստի թե այլ գործիչներ...
Մտավորականը ժողովրդի ձայնն է, գիտակից խավ, որ կյանքի դժվար հատվածներում ուղղորդել է, լուսավորել ճանապարհը, որ տեղում չխարխափի ժողովուրդը։
Հետաքրքիր է, ինչպե՞ս են խաբված ժողովրդի աչքերին նայելու այն մտավորականները, ովքեր առայսօր չտեսնելու են տալիս մի իրականություն, որում ապրում ենք։
Արցախը հանձնեցին, լուռ էին, երգիչը սեր էր երգում, մանկավարժն իր դասն էր վարում, բժիշկը աչք փակելով վերքեր էր բուժում, տնտեսագետը` իր հաշվարկների մեջ, գիտնականը իբր գիտական թեզ էր մոգոնում, գրողի անհայրենիք բանաս տեղծությունների շարքն էր ավելանում...
Որտեղ հայրենիքն է խոսում վշտահար, այնտեղ հայ մտավորականության ստվար հատվածը լուռ է... Գլուխ պահելու ձև է, աշխատանք կկորցնի հանկարծ <<ժողովրդավար>> երկրում, ու «արդարացման» խուլ արձագանքն է հնչում` քաղաքականությամբ չենք զբաղվում։
Բայց մեզանից այդ ո՞ր մեկը քաղաքագետ դարձավ, որ երկրի հոգսերով սկսեցինք ապրել... Մի թյուր կարծիք, որ հիվանդագին պտտվում է անտարբերների շուրջը` որպես անպետք արդարացում։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 257 անգամ