Մանվել Գրիգորյանի հանդեպ Արթուր Վանեցյանի դրսևորած վարքի ու վերաբերմունքի հարցի արժեքը հատկապես քաղաքական է
2025-07-15 19:45:00
Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի 69-րդ տարեդարձը ստիպեց ևս մեկ անգամ վերհիշել այն փշոտ ճանապարհը, որ նա անցավ իր կյանքի վերջին տարիներին՝ դառնալով քաղաքական իշխանությունների զոհը: 
Այդ հիշողություններում հատկապես առանձնանում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կերպարը: Չի ստացվում մոռանալ, թե ինչպես էր նա, որ այսօր խոստովանում է «Տուշոնկա շոուի» մոնտաժված լինելը, այն տարիներին անձամբ մասնակցում գեներալի դեմ դավադրություններին՝ արդարացնելով նրա դեմ հալածանքները:
Հարցն ունի ոչ միան բարոյական, այլև քաղաքական կողմ. ինչպե՞ս կարող է ՔՊ-ական Արեն Մկրտչյանի երբեմնի զինակիցն ու հանցակիցն այսօր քաղաքական հայտ ներկայացնել: Ի՞նչ հույս կա, որ քաղաքական դաշտում նա ազնիվ կլինի իր պոտենցիալ ընտրողների հետ: Եթե Վանեցյանն ամոթ ունենար, գոնե մի ծաղիկ կվերցներ ու կգնար գեներալի գերեզմանին, խունկ կծխեր ու ներողություն կխնդրեր հանգուցյալից նրա կենդանության վերջին օրերը դառնությամբ լցնելու համար։ Մի՞թե իր գիտությամբ ԱԱԾ մեկուսարանից չնկարեցին Մանվել Գրիգորյանին ու լուսանկարը չհանրայնացրեցին՝ ստորացնելու հերոսին: Վանեցյանն այդ ժամանակ հաճույքով լռեց։
Հետաքրքիրն այն է, որ այս ամբողջ ժամանակահատվածում ոչ մի քրեական գործ չհարուցվեց նույն Արեն Մկրտչյանի՝ Վանեցյանի երբեմնի զինակցի նկատմամբ, ով  լինելով սատանայի ծնունդ՝ դիմել էր աննախադեպ ստորության՝ անձամբ մոնտաժելով «Տուշոնկա շոուի» կադրերը։ Վերջերս էլ ԱԺ-ում ծեծկռտուք էր եղել, ու հենց  Արեն Մկրտչյանն էր ընդդիմադիր պատգամավորներին ակտիվորեն հարվածողներից մեկը, ինչի մասին փաստող կադրերը ֆիքսել էին լրագրողներն ու կին պատգամավորները:
Հետևաբար՝ եթե Վանեցյանն իսկապես հարգեր ոչ միայն Մանվել Գրիգորյանին, ինչի մասին պնդումներ է անում հիմա, երբ այլևս ՔՊ-ի մոտ ԱԱԾ տնօրեն չի աշխատում, այլև տարրական հարգանք ունենար ինքն իր հանդեպ, Արենի զինակիցը երբևիցե կլինե՞ր…
Սրանով ամեն ինչ ասված է, ու ամեն մարդ ինքն իր համար պետք է համապատասխան հետևություններ անի, գիտակցի, թե ի դեմս Վանեցյանի ում հետ գործ ունի:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 582 անգամ