Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին
2025-07-07 22:37:00
Անցյալ չունեցող , անհասկանալի ներկայով և մութ ապագայով խմբակի առաջնորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը անվանեց տարածք Վաղարշապատ խոշորացված համայնքում։
Մի քանի օրից տեղի է ունենալու խուզարկություն Վեհարանում, ապա կձերբակալվի Վեհափառ Հայրապետը , միգուցե միանգամից կկալանավորվեն ևս մի քանի Արքեպիսկոպոս ։
Եվ վերջ , Հայեր։ ԱԺ-ում պինդ պահեք մանդատները ու իրար կերեք։ Անհասկանալի արտաքինով , մեծ գլխով իշխանականները լակոտի պես նվաստացնում են երբեմնի «թելադրողներին», կարողանում են , անում են։
Հաջորդ քայլը Մատենադարանի գլխին մի փորձանք կգա, և վերջ , «հարգելի »հայրենակիցներ։
Դուք իրար կերեք , ձեր մոտ լավ է ստացվում , մինչև ազգակործան պատուհասը ձեր մեջքի հետևում իր նպատակին կհասնի։
Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին։
Հային ոչ ոք Նիկոլից լավ չի ճանաչում։ Հատ -հատ գիտի , որ քայլից հետո ինչ անի , որ մոռանաք անգամ ձեր ով լինելը։
Ամենակարևորը պինդ պահեք մանդատները։
Աստծո դատաստանն անխուսափելի է։
Եկեղեցական բռնողներ , Աստված ձեր վերջը կորոշի։
Նզովյալ եք լինելու մի քանի սերունդ։
Արսեն Արշակյան
Այս նյութը դիտել են - 86 անգամ