«Global Icon Award (Music)-2025»-ը շնորհվել է վիրտուոզ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանին
2025-07-06 16:19:00
 «Global Icon Award (Music)-2025»-ը շնորհվել է «Տաղարան»հնագույն երաժշտության անսամբլի քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանին(գեղ.ղեկ.Ս.Երկանյան) (Հայաստան):«Global Icon Awards»-ի նախագահ Պրիթ Պատմանաբան Նամբիարը նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է «Global Symbol»- «Համաշխարհային խորհրդանիշ 2025» մրցանակը շնորհել վիրտուոզ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանին: Սա Writers Capital Foundation-ի կողմից տրվող մշակույթի և երաժշտության ոլորտում ամենաբարձր պարգևն է: »
Ձեր նշանակալի ներդրումը՝ որպես միջազգային ճանաչում ունեցող վիրտուոզ քանոնահարուհի, աշխարհին ճանաչելի է դարձրել հայկական հարուստ երաժշտական ժառանգությունը:
Ձեր խորը հարգանքը ավանդական արվեստի նկատմամբ և այն զարգացնելու ոգին, գերազանցում է արվեստի սահմանները՝ ձեր բարձր մակարդակի արվեստի տեխնիկական վարպետության և խորը հուզականության միջոցով։
Ձեր ներկայացրած արվեստի միջոցով դուք դարձել եք Հայաստանի մշակութային դեսպան՝ ոգեշնչելով սերունդներին և քանոնի արվեստը տարածելով ամբողջ աշխարհում։ Այս մրցանակը համեստ հարգանքի տուրք է ձեր աշխատանքին և այն հավերժական գեղեցկությանը, որը դուք առաջարկում եք աշխարհին երաժշտության միջոցով»։
Մրցանակաբաշխության արարողությունը միավորել էր աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ականավոր բժիշկների, արվեստագետների, գործարարների և այլ մասնագետների։ Յուրաքանչյուր ոլորտում մրցանակների արժանացան լավագույն ներկայացուցիչները։
Մարիաննա Գևորգյանը երաժշտական աշխարհից միակ հայ ներկայացուցիչն էր, որ արժանացավ այդ մրցանակին։
Այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից, որի գլխավոր քարտուղարը Իրենե Դուրա-Կավադիան է, իսկ նախագահն ու գործադիր տնօրենը՝ Պրիթ Պադմանաբհան Նամբիարը։
Հիշեցնենք Մարիաննա Գևորգյանը 2020թ համաշխարհային World folk vision մրցույթի Գլխավոր մրցանակակիրն է, որը 115 երկրի 3950 մասնակցի գերազանցել է ազգային նվագարան քանոնը ներկայացնելով հայ ավանդական մաքրամաքուր կատարումներով։
Լուսանկարները Հոնկոնգի բալետի թատրոնի վաստակավոր լուսանկարիչ Թոնի Լյուկի
Այս նյութը դիտել են - 215 անգամ