Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին
2025-06-11 14:15:00
Ահավասիկ լրացավ հայտնի ու սիրված հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի (Ֆազ) մահվան տարելիցը: Չնայած ասում են՝ ժամանակը վերքերը բուժող ամենակատարյալ դեղամիջոցն է, բայց այս դեպքում փաստ է, որ նույնիսկ ժամանակն ի զորու չեղավ՝ բուժելու այն բազմաթիվ մարդկանց խոցված սրտերը, որոնց հուշերում Սերգեյ Գրիգորյանը մնացել է որպես ձեռք մեկնող, արդարության համար պայքարող ու մարդկային բարձր արժեհամակարգ ունեցող անձնավորություն:

Սերգեյ Գրիգորյանը պարզապես հայտնի ու սիրված հեղինակություն չէր։ Նա մեծատառով Մարդ էր՝ սկզբունքային, արդարամիտ, օգնության ձեռք մեկնող, ում ներկայությունն իսկ ուժ էր հաղորդում շրջապատին։ 
Նրա ապրած կյանքը՝ լի պայքարով, արդարության ձգտմամբ ու մարդասիրությամբ, այսօր էլ ոգեշնչման աղբյուր է շատերի համար։
Նա այն հազվագյուտ անհատներից էր, որոնց բացակայությունը մնում է անլրացնելի՝ անկախ ազգակցական կամ անձնական կապերից։ Սերգեյ Գրիգորյանի հանդեպ սերը, հարգանքն ու հիշատակը չի մարում անգամ նրանց սրտերում, ովքեր նրան երբեք անձամբ չեն ճանաչել։ Դա լավագույն վկայությունն է նրա թողած անմար հետքի մասին։
Թող լույս իջնի նրա շիրիմին ու թող Աստված լույսերի մեջ բնակեցնի բազմաթիվ մարդկանց օգնության ձեռք մեկնած ու օրհասական վիճակներից փրկած այս հայորդու հոգին:
Հիշեցնենք, որ Սերգեյ Գրիգորյանի (Ֆազ) սպանությունը տեղի ունեցավ 2024 թվականի հունիսի 11-ին։ 
Այսօր, մեկ տարի անց, ցավն այնքան խորն է, որքան առաջին օրը։
Գայանե Մանուկյան
Լոս Անջելես
https://www.youtube.com/shorts/k1xdxjZz6LY
 
 
Այս նյութը դիտել են - 2324 անգամ