«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա
2025-06-05 22:44:00
 «Ընդդիմադիր պատգամավորները Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մերկացնող ելույթների, կոռուպցիոն բացահայտումների համար հայտնվել են թիրախում:
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական հրահանգով՝ ուժայինները վերից վար փորփրում են 4 կանանց կյանքը:
Խոսքը Աննա Գրիգորյանի, Թագուհի Թովմասյանի, Ագնեսա Խամոյանի եւ Քրիստինե Վարդանյանի մասին է: Ուժային կառույցները քաղաքական հրահանգ են ստացել ակտիվ այս քառյակի նկատմամբ ամեն գնով քրեական վարույթներ հարուցել: Օպերատիվ աշխատակիցները հետեւում են նրանց, փորփրում անցյալը, ընտանիքի անդամներին, բարեկամներին, որ ինչ-որ «թեմաներ գտնեն»:
Այս նյութը դիտել են - 351 անգամ