Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան2025-05-23 00:39:00
Սիրելի՛ շրջանավարտներ❤️

Շնորհավորում ենք ձեզ ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական Վերջին զանգի օրվա կապակցությամբ, օր, որի հետ կապված հիշողությունները ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում։
Այսուհետ մի նոր շրջափուլ է մեկնարկում ձեր կյանքում, որը սկսվելու է շատերիդ համար մասնագիտական կողմնորոշման ու կարողությունների զարգացման ճանապարհով։
Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում:
Այս նյութը դիտել են - 377 անգամ