ԱՄՆ-ում կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ. կան զոհեր ու վիրավորներ...
2016-02-24 15:27:00

ԱՄՆ Քոլորադո նահանգում կրակ է բացվել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկաններից մեկը զոհվել է, երկուսը` վիրավորվել են: Ւնչպես հայտնում է ТАСС-ը, կրակ բացած անձը սպանվել է հենց տեղում:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Փարք շրջանում: Ոստիկանությունը մանրամասներ դեռեւս չի ներկայացնում: Ենթադրվում է, որ ոստիկանների ուղղությամբ կրակ բացած անձը մենակ չի եղել:

Վնասվածքներ ստացած իրավապահները հոսպիտալացվել են, նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Նշվում է, որ Փարք շրջանի ոստիկաններին օգնություն են ցուցաբերում հարեւան Ջեֆերսոն շրջանի ոստիկանները:

Գործում ներգրավվել են նաեւ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 1500 անգամ