Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին2025-02-13 23:19:00
Գյումրիի ավագանու ընտրություններին ինչքան շնգոյի շուն ասես մասնակցում է: Մասնակցության հայտ ներկայացրեց նաև Սերժ Սարգսյանը: Նա առաջադրել է Ռուբեն Մխիթարյանին՝ գյումրեցի ծաղրածուին, ով Երևանում ապրելու տարիներին աշխատում էր Սերժի փեսա Միշիկի «Արմենիա» հեռուսատաընկերությունում որպես գլխավոր պրյոդուսեր:

Հենց այդ Ռուբեն Մխիթարյանի պրոդյուսերությամբ էր «Արմենիա» հեռուսատաընկերությունը քարոզում Նիկոլ Փաշինյանի օգտին ու նրան դարձրել տելեզվեզդա: Դրա համար էլ երևի Ռուբենը պարգևատրվեց Սերժի կողմից:
Հետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականները պարբերաբար հայտարարում են, որ ընտրություններին ու հատկապես տեղական ընտրություններին իմաստ չունի մասնակցել՝ բերելով Վանաձորի, նույն Գյումրիի, Ալավերդու օրինակները, սակայն Գյումրիի այս ընտրություններին որոշել են մասնակցել: Ու քանի որ երես չունեն ու գիտեն, որ ում անունը Սերժի հետ կապվեց, ձախողվելու է, որոշել են այլ անվան տակ մասնակցել: Բայց դե Հայաստանը փոքր երկիր է, Գյումրին էլ՝ փոքր քաղաք: Բոլորի անցյալն ու ներկան բոլորին է հայտնի: Տեղական նշանակության ծաղրածու Ռուբենը բացառություն չէ:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը մեկ այլ թեկնածու էլ է մտցրել Գյումրիի ընտրությունների մեջ: Դա «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է:
Այս երկուսի առկայությունը Նիկոլին հնարավորություն է տալու նախկին-ներկա խաղացնել: Բայց դե գյումրեցիները կարող են հանգիստ տապալել սերժանիկոլական այս խաղն ու գրողի ծոցն ուղարկել Սերժ ու Միշիկի նախկին ու ներկա ծաղրածուներին:
Այս նյութը դիտել են - 940 անգամ