Ամուսնու մահից հետո առաջին անգամ բեմ բարձրացած Սելին Դիոնը չի կարողացել զսպել արցունքները (տեսանյութ)
2016-02-24 02:58:00

Կանադացի աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնն ամուսնու` պրոդյուսեր Ռենե Անջելիլի մահից հետո առաջին անգամ բեմ է դուրս եկել` ունենալով բավական հուզիչ ելույթ։

 Ինչպես նշում է people.com-ը, երգչուհին իր ելույթի առաջին 20 րոպեների ընթացքում խոսել է հանգուցյալ ամուսնու ու ընտանիքի մասին` բեմի մեծ էկրանին ցուցադրելով ընտանեկան ջերմ լուսանկարներ։

 «Ես հասկացա, որ իմ կարիերան ինչ-որ առումով նրա (ամուսնու) գլուխգործոցն էր, նրա երգն ու սիմֆոնիան: Ուստի` կարիերաս կիսատ թողնելու որոշումը կարող էր նրան սաստիկ խոցել։ Ես քաջ գիտակցում եմ, որ նրա հեռանալուց հետո պարտավոր եմ շարունակել այս գործը` թեկուզ առանց նրա»,- արցունքն աչքերին ասել է երգչուհին:

 Դիոնը նաև հավելել է, որ կենդանության օրոք ամուսինն իրեն երբեք մենակ չի թողել ու ամենուր ուղեկցել է` լինելով վստահելի հենարան:

«Նրա մահից հետո ոչինչ չի փոխվել. ես շարունակում եմ զգալ Ռենեի ներկայությունն իմ կողքին»,-շարունակել է Դիոնը:

 Հիշեցնենք, որ Ռենե Անջելիլը, ում հետ ամուսնությունից Դիոնն ունի 3 երեխա, մահացել է անցյալ ամիս` քաղցկեղից։

 Տեսանյութը դիտել՝ այստեղ

 

 

 

tert.am 

Այս նյութը դիտել են - 1865 անգամ