Արման Թաթոյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
2016-02-23 22:10:00

Ազգային ժողովում  ավարտվեց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի քվեարկությունը:

Ըստ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ներկայացրած արդյունքների՝ Արդարադատության նախկին փոխնախարար Արման Թաթոյանի օգտին կողմ էր քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 7, անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ: Փակ քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր:
Դրանից հետո տեղի ունեցավ Արման Թաթոյանի երդման արարողությունը։
 
Այս նյութը դիտել են - 1382 անգամ