ՔՊ-ականները Արարատ Միզրոյանին ամեն կերպ «դուխ» են տալիս
2024-06-04 23:58:00
 
Մինչ ընդդիմությունն ու ժողովուրդը չեն թաքցնում իրենց բացասական վերաբերմունքն ու գնահատականը Հայաստանի իշխանությունների արած-չարածի վերաբերյալ, ՔՊ-ի ներսում գործադիրի ու օրենսդիրի անդամաները միմյանց «դուխ» են տալիս՝ «դուխից» չնընկնելու: Մասնավորապես՝ ԱԳ նախարար Արարատ Միզրոյանին է շտապել ԱԺ-ում փառաբանել ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը՝ հայտարարելով, թե Հայաստանը վերջապես ունի դիվանագիտություն: «Վերջապես Հայաստանը կցորդ չէ և վարում է իր անկախ պետության հարաբերությունները և դա ակնհայտ է։ Պարո՛ն Միրզոյան, ձեր կատարած աշխատանքը միայն կույրը չի տեսնի»,-մասնավորապես՝ ասել է Վարդանյանը Միրզոյանին:
Ինչպես հայտնի է, ընդդիմության քննադատութունների թիրախում ոչ միայն երկրի ներսում ՔՊ-ի կողմից վարվող քաղաքականությունն է, այլև՝ արտաքին ճակատում որդեգրած ուղին: Քննադատները հստակորեն արձանագրում են, որ վերջին տարիներին Հայաստանի սուվերենության մակարդակն այնքան է իջել, որ մեր երկիրը փաստացի վերածվել է ադրբեջանական պրոտեկտորատի: ՞Ինչ է ասել պրոտեկտորատ: Պրոտեկտորատն այն երկիրն է, որի արտաքին ու պաշտպանական քաղաքականության կուրսը որոշում է երրորդ երկիրը: Այսօր Հայաստանը վերածվել է նույնիսկ ոչ թե Թուրքիայի, այլ նրա արբանյակ պետություն Ադրբեջանի պրոտեկտորատի: Այսօր Իլհամ Ալիևն է որոշում, թե ինչ արտաքին քաղաքականություն պետք է վարի Արարատ Միրզոյանը, որքան խորը պետք է լինեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, հայկական բանակը կզինվի, թե՝ ոչ: Իրեն չենթակվելու դեպքում Բաքուն խոստանում է ուժով վերցնել ողջ Հայաստանի տարածքը և այդ մասին հայտարարում է բաց տեքստով՝ համարձակվելով նույնիսկ մատ թափ տալ Ֆրանսիայի նման երկրի վրա:
Հարց է առաջանում՝ պրոտեկտորատի վերածված Հայաստանում ի՞նչ արտաքին քաղաքականություն կամ դիվանագիտություն կարող է գոյություն ունենալ, կամ որո՞նք են այն չափանիշները, որոնցով նույն Ծովինար Վարդանյանը գերազանց է գնահատել Արարատ Միրզոյանի աշխատանքը: Միրզոյանի աշխատանքին հավանություն կարող է տալ միայն նա, ով համաձայն է, որ Հայաստանը լինի Ադրբեջանի պրոտեկտորատ,այսինքն՝ այն, ինչ որ է այսօր: Այս տեսանկյունից իսկապես Միրզոյանի աշխատանքի արդյունքներն անթերի են. շնորհիվ նրա ջանքերի այսօր Հայաստանն արտաքին աշխարհի աչքում իրենից ոչինչ չներկայացնող, ջախջախված մի երկիր է, որի գերատեսչությունները զբացված են թշնամու հրահանգները կյանքի կոչելով:
Այս նյութը դիտել են - 771 անգամ