Վաշինգտոնում թուրքերը բացահայտել են Նիկոլ Փաշինյանի մասին ողջ ճշմարտությունը
2024-04-26 10:47:00
Վաշինգտոնում թուրքերը հակահայկական ցույց են անցկացրել՝ դրա ընթացքում ծածանելով Թուրքիայի դրոշն ու վանկարկելով «Փաշինյան»:
Սա իրականում ողջ հայության համար սարսափելի տեսարան է՝ մի բան, որի մասին տարիներ առաջ դժվար թե որևէ մեկն անգամ մտածեր: Հայերի դեմ բողոքող թուրքերը յուրատեսակ ապտակ են հասցրել ողջ հայությանը՝ վանկարկելով այն մարդու ազգանունը, որն ի պաշտոնե պետք է ներկայացներ հայ ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում, պաշտպաներ դրանք երկրի ներսում:
Թե ինչու են վանկարկել նրա անունը, պարզ է. ցանկացել են հայերին ցույց տալ, որ իրենք ներթփանցել են Հայաստանի խորքը: Այսինքն՝ մինչ ՔՊ-ականները երկրի ներսում հայ հանրությանը փորձում են համոզել, թե իբր բացառապես հայ ժողովրդի շահերի սպասարկմամբ են զբաղված, թուրքերը նույնիսկ օտար ափերում իրենց հիացմունքն են արտահայտում ՔՊ-ական իշխանության գլխավորի հանդեպ՝ այդպիսով անկախ իրենցից բացահայտելով ՔՊ-ական իշխանության իրական դեմքը:
Նիկոլ Փաշինյանին չսիրելու հիմքեր թուրքերն իսկապես չունեն. բացի նրանից չէր գնվելու ուրիշ մեկը, ով կհամաձայներ բավարարել թուրքական բոլոր նախապայմանները՝ միաժամանակ հիմարացնելով մի ողջ ժողովրդի, այդ ամենը հակառակից մատուցելով ու հայտարարելով, թե իբր պաշտպանում են խաղաղ ապրելու հայ ժողովրդի իրավունքը:
Միայն այսքանը բավարար է, որպեսզի ցանկացած մեկը գլխի ընկնի, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Այս նյութը դիտել են - 632 անգամ