Բաց Նամակ Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսությանը....
2016-02-23 20:24:00

Երեկ, Newsbook.am-ում տպագրվել է  «ՀՀ Հյուպատոսարանի աշխատակցի հորդորը՝ ցածրակարգ լրատվամիջոցներին» վերտառությամբ  հոդվածը, որտեղ Իրինա Բեգլարյան անունով անձը,  ներկայանալով որպես  Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության աշխատակից,  ֆեյսբուքյան իր էջով  վիրավորել  է բոլոր լրատվամիջոցներին՝ անվանելով ցածրակարգ լրատվամիջոցներ:
Նա,  այնուհետև հորդորել է  հանրությանը, միաժամանակ տեղեկացրել,  որ  հունվարի 28-ին,   Լոս Անջելեսում կայացած Հայոց Բանակին նվիրված բարեգործական  համերգի կազմակերպիչները   որևէ շահույթ չեն ունեցել,  և ասել,  որպես ապացույց  կան օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը՝ առանց այն ներկայացնելու հանրությանը:

Հիշեցնենք, ըստ հոդվածագրի, Իրինա Բեգլարյանը, ներկայանալով հանրությանը որպես ՀՀ հյուպատոսարանի աշխատակից, գրել է, որ հյուպատոսության աշխատողները ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել Հայոց Բանակին նվիրված բարեգործական համերգին՝ առանց նշելու նրանց համերգին ներկա չգտնվելու հիմնավոր պատճառը:

USArmenianews.com-ը, երեկվանից, ստացել է էլեկտրոնային նամակներ՝ պարզաբանելու, արդյո՞ք Իրինա Բեգլարյանը աշխատում է Լոս Անջելեսի ՀՀ հյուպատոսությունում և եթե այո, ապա աշխատելով դիվանագիտական ներկայացուցչությունում, ինչ իրավունքով է իրեն վերապահել պիտակավորելու լրատվամիջոցներին, ին՞չ իրավունքով է հանդես եկել Հայոց Բանակին նվիրված բարեգորածական համերգի ֆինանսական հաշվետվությամբ, այն դեպքում, երբ այն վերաբերվում է մեկ այլ կազմակերպությանը:

USArmenianews.com-ը խնդրանքով դիմում է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությանը ՝ Newsbook.am-ում տպագրված   «ՀՀ Հյուպատոսարանի աշխատակցի հորդորը՝ ցածրակարգ լրատվամիջոցներին» վերտառությամբ հոդվածը՝ հերքելու կամ հաստատելու Իրինա Բեգլարյան անձի հյուպատոսարանում աշխատատելու վերաբերյալ փաստը, եթե ՝ այո, ապա ինչ պաշտոն է նա զբաղեցնում, իսկ եթե ոչ՝ ապա ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը նշված խնդրին:
 
USArmenianews.com-ի խմբագրակազմ
Այս նյութը դիտել են - 1917 անգամ