ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
2024-02-08 01:51:00
Վերջին շրջանում, ինչ պաշտոնյաները ներկայացնում են իրենց հայտարարագրերը, բացահայտվում են, թե որքան եկամուտներ ունենք նրանք: Նախորդ անգամ մամուլը անդրադարձել էր Երևանի ավագանու անդամ Վահան Ավագյանին: Մինչ Հակակոռուպցիոն կոմիտեն կպարզի, թե որտեղի՞ց վերջինս շատ արագ ստացավ 18 միլիոն դրամ եկամուտ, անդրադառնանք մեկ այլ ճամբարափոխ ավագանու անդամի` Վահե Եսայանին, ում կենսագրության միակ փաստը նրա 1988թ․-ին ծնվելու հանգամանքն է:
Արձանագրենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Վահե Եսայանն ունի 8.7 միլիոն դրամի աճ. սույն անձը ԿԸՀ է ներկայացրել կանխիկ 1.3 միլիոն դրամին համարժեք արժույթ, իսկ նույն ժամանակահատվածում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ 10 միլիոն դրամ (տես կից փաստաթղթերը)։
Ընդդիմադիրների հայտարարագրերում 1 դրամի շեղումը առաջացնում է վարույթ հարուցելու հիմք, կարծում ենք` իրավապահները կտարբերակի Ավագյանի և Եսայանի դեպքերը ու կցուցաբերեն միասնական մոտեցում։
Այս նյութը դիտել են - 707 անգամ