Հետաքրքիր է, եթե Զինանշանից հեռացնենք ԱՐԱՐԱՏԸ, եթե փոխենք մարզի ու քաղաքի անունը...
2024-02-02 16:57:00
Հետաքրքիր է, եթե Զինանշանից հեռացնենք ԱՐԱՐԱՏԸ, եթե փոխենք մարզի ու քաղաքի անունը, 
եթե բոլոր Արարատներին ու Մասիսներին հայտարարենք Persona non grata,
եթե փակենք «Արարատ» անունը կրող գործարանները, խանութերը, ռեստորաններն ու հյուրանոցները, կրթական հաստատություններն ու մարզական ակումբները,
եթե գրականությունից, նկարչությունից, երգարվեստից ջնջենք Արարատին ձոնված կտավները, բանաստեղծություններն ու երգերը,
եթե ոչնչացնենք այդ անունով բոլոր ապրանքանիշները՝ սկսած հագուստից, վերջացրած կոնյակով ու տոմատի մածուկով.....
տեսնես տակը ի՞նչ կմնա…
Աիդա Ներսիսյան
Այս նյութը դիտել են - 618 անգամ