32 հայ անմեղ գերիների դիմաց մարդասպան ու ահաբեկիչ 2 ադրբեջանցի է փոխանակվում
2023-12-09 07:24:00
Մենք գիտենք, որ 32-ը շատ է 2-ից, բայց ինչպե՞ս է ստացվում, որ 32 հայ անմեղ գերիների դիմաց մարդասպան ու ահաբեկիչ 2 ադրբեջանցի է փոխանակվում, ու ադրբեջանական կողմը մնում է հաղթողի դիրքում։
Հենց սա է հմուտ դիվանագիտությունը, որտեղ թշնամու հետ հարաբերություններում հայկական կողմը միշտ պարտվում է։
Հետևություն։ Երբ կտեսնենք թշնամի միապետի «մարդասիրության» գովքը միջազգային հարթակներում և «խաղաղության խաչմերուկ» անվան տակ հայկական կողմի տարածքային կորուստները, այն ժամանակ կհասկանանք, որ 32-ը շատ փոքր էր 2-ից, առավել ևս, երբ վերջին տարիներին թշնամու կողմից զավթած մոտ 200 քառ կմ հայկական տարածքներն էլ չեն վերադարձվում։ Հիշենք նաև, թե որքան գերիներ ունենք Բաքվում։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 845 անգամ