Գնել Սանոսյանի երկնագույն երազանքը. ի՞նչ պլաններ են մշակում ադրբեջանցիները
2023-10-31 13:38:00
 
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն է սեփական տեսակետներով կիսվել՝ կապված Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկի» հետ՝ այն հռչակելով՝ խաղաղության գրավական ու հռետորական հարց ուղղելով լրագրոցներին, թե ի՞նչ է, նրանք չե՞ն շտապում, որ խաղաղություն լինի:
Խաղաղություն, իհարկե, չի լինելու, քանի որ աշխարհում ընթացող ներկայիս գլոբալ պրոցեսները մեր տարածաշրջանի համար որևիցե լավ բան չեն խոստանում: Բայց եթե նույնիսկ ինչ-որ մի հրաշքով Հայաստանին հաջողվի էլ խուսափել «ոտքի տակ ընկնելուց», ապա միանգամից հարց է առաջաում, թե իրականում ի՞նչ տեսք է ունենալու նույն Գնել Սանոսյանի երազած խաղաղությունը, որի մեջտեղում, փաստորեն, լինելու է «Խաղաղության խաչմերուկը»:
Ադրբեջանի խորհրդարանում լսումներ են անցկացվել «Արևմտյան Ադրբեջանի տեղանունները․ պատմության խեղաթյուրումից մինչև արդարության վերականգնում» թեմայով, որի ընթացքում հայտարարվել է, որ «Արևմտյան Ադրբեջանում» ծնվածների անձը հաստատող փաստաթղթում նշվելու է նրանց ծննդավայրի «պատմական տեղանունը»: «Մենք կվերադառնանք Արևմտյան Ադրբեջան։ Այընտրանք չկա։ Հայաստանից մեր պահանջն այն է, որ երբ մարդիկ վերադառնան, պետք է վերականգնվեն մեր տեղանունները։ Հասկանալի է, այդ հարցում մենք չենք կարող ամբողջովին հույս դնել Հայաստանի վրա, մեր տեղանունները վերականգնելու համար ինքերս ենք որոշակի քայլեր ձեռնարկում»,-մասնավորապես՝ ասել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վարչության նախագահ Ազիզ Ալեկբերլին։
Սա նշանակում է մեկ բան՝ «խաղաղության դարաշրջանում» Հայաստան անվամբ երկիր ուղղակի չի լինելու: Մեր երկրների բոլոր տեղանունները ենթարկվելու են այսպես ասած ռեբրենդինգի՝ հարմարեցվելով թուրքերի քիմքին: Սյունքիը կկոչվի Զանգեզուր, Երևանը՝ Էրիվան, Սևանը՝ Գյոյչա, Վարդենիսը՝ Բասարգեչար, Տիգրանաշենը՝ Քյարքի և այլն: Ասել կուզի՝ ադրբեջանցիները պատրաստվում են հարյուր հազարներով վերաբնակվել Հայաստանում այն դեպքում, երբ Ադրբեջանի տարածքում այսօր ոչ մի հայ չի մնացել: Եվ գիտե՞ք, թե որն է հետաքրքիրը, այն, որ գնելսանոսյանները պապանձվում են ու ոչ մի բառ չեն ասում այն մասին, որ հայերն էլ պետք է վերադառնան Բաքու, Կիրովաբաթ ու Գյանջա՝ վայրեր, որտեղ նախքան ԽՍՀՄ-ի փլուզումը հայերը հարյուր հազարներով են բնակեցված եղել՝ կազմելով Արդրբեջանի էլիտայի սերուցքը:
Արդյոք կարելի՞ է սա խաղաղություն կոչելել, արդյոք մեզ նման խաղաղություն պե՞տք է… Ընդ որում՝ ադրբեջանցիների վերաբնակեցման հարցն ունի նաև զուտ անվտանգային կողմ ևս: Հայաստանում վերաբնակեցված ադբեջանցիների հանդեպ նույն Բաքուն կարող է տեռոր կազմակերպել ու մեղքը բարդել հայկական կողմի վրա՝ այդպիսով հիմքեր ստեղծելով՝ Հայաստան զորք մտցնելու: Չմոռանանք, որ 90-ականներին արցախյան հակամարտության մեջ Հայաստանի ուղիղ ներգրավումը ևս պատճառաբանվեց էթնիկ հայության անվտանգությունն ապահովելու պարտավորությամբ, ինչի շնորհիվ ազատագրեցինք 12000 քկմ:Հիմա նույն բանը կարող են թուրքերն անել ու մեկընդմիշտ յուրացնել Հայաստանը:
Հայաստանին պետք է ոչ թե գերեզմանային խաղաղություն, այլ՝ արժանապատիվ ապագա ու հեռանկար, իսկ դրան կարելի է հասնել բացառապես պայքարի ու նոր նվաճումների միջոցով, որոնք, սակայն, չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ ՔՊ-ն է Հայաստանում իշխանության:
Այս նյութը դիտել են - 1155 անգամ