Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..
2023-09-05 14:03:00
Ստամբուլում հորդառատ անձրևի հետևանքով մի շարք թաղամասեր հեղեղվել են: Ամենից շատ տուժել է Բաշաքշեհիր թաղամասը, որի որոշ փողոցներում ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ սկսել է քշել-տանել կայանված մեքենաները:
Նույն թաղամասում մի խումբ քաղաքացիներ արգելափակված են մնացել տեղական գրադարանում: Նրանց տարհանել են և հասցրել շրջվարչակազմի շենք: Տեղի իշխանությունները բնակիչներին հորդորում են հնարավորության դեպքում մնալ տանը:
Հաղորդվում է հեղեղի հետևանքով առաջին զոհի մասին:
1lurer.am
Այս նյութը դիտել են - 626 անգամ