ՊԵԿ-ի քննչական վարչության 5-րդ հարկի պատուհանից ձեռնաշղթայված տղամարդն իրեն ցած է նետել
2023-07-20 11:01:00
Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ 
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ Կենտրոնական բանկի շենքերի հարևանությամբ տղամարդու դի կա։ Հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։ Վերջիններս սահմանազատել են տարածքը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության շենքի 5-րդ հարկից իրեն ցած է նետել։ Նա եղել է ձեռնաշղթայված։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Այս նյութը դիտել են - 1339 անգամ