Աշխատավարձերի բարձրացումով թե պարգևավճարներով կաշառելը նորաձև է դարձել
2023-05-30 02:43:00
Ասում են` Հայաստանի վարչապետը մանդատ չունի, որ Արցախը հանձնի Ադրբեջանին։ Շատ լավ, եթե չունի, ապա ինչպե՞ս է հանձնում և ճանապարհ հարթում, որ մանդատ չունեցող ռուս խաղաղապահներին հեռացնեն Արցախից։
Իրավական հարթության վրա չի ուսումնասիրվում, թե ինչ կռվաններից կարելի կառչել ու պարզել, թե ինչպես է նա Արցախը հանձնում թշնամուն։
Համեմատության եզրեր եմ ուզում գտնել... Մի՞թե խնամակալ ճանաչված մի ոմն անձ իրավունք կունենա իր խնամակալության տակ գտնվող ծնողազուրկ երեխային հանձնել մեկ ուրիշի, առավել ևս` ոճրագործի։
Հայաստանում նրան ընտրողների մեծ մասը չգիտեր, թե նա Արցախ է հանձնելու, բայց 680 հազարի անունից է զիջումների գնում։ Եվ ովքե՞ր պիտի պաշտպանեն մեր շահերը։
Մենք տեղ ենք տալիս պատմաբաններին, երբ կեղծում են մեր պատմությունը, մենք լսում ենք քաղաքագետների վերլուծություններ` մեկը մյուսից տարբերվող, ընդունելի կամ մերժելի, բայց լուռ են խելացի իրավաբանները, այդ համակարգի օրենքի պաշտպանները։
Արցախ հանձնողը գիտեր իր գլխին գալիքը, երբ գնել էր ոստիկաններին` իրեն պաշտպանելու նպատակով, դատախազներին թե դատավորներին` իր պատվերով գործեր վարելու համար, պատգամավորներին` իր համար նպաստավոր օրենքներ հաստատելու համար....
Աշխատավարձերի բարձրացումով թե պարգևավճարներով կաշառելը նորաձև է դարձել։ Նա առաջնորդ է իր երկրում, բայց դրսում նույնն է, ինչպիսին իր շրջապատի ստրուկներն են։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 848 անգամ