Հողատուները թշնամուց էլ թշնամի են, երբ 120 հազար պատանդների հանձնում են թշնամուն
2023-05-24 13:02:00
Որքա՜ն մեծ նյարդերի լարում ու համբերություն է պետք, որ լսես մի քանի Արցախ հանձնողների, ովքեր, հանուն այն պարգևավճարների, կանգնած են մեծ հողատուի կողքին` հաստատակամությամբ, կեղծ ժպիտները դեմքներին, պատրաստ ծառայելու բոլորին, միայն թե գրպաններում մկներ չխաղան։ Գիտեմ` ինձ կասեն` մի՛ լսեք։ Բայց չէ՞ որ մեր ներսի թշնամուն էլ պիտի լսենք։
Մեկը կար հաստագլուխ, իր գոռոզության մեջ փաթաթված, իր միլիոններով հարբած, ով արցախցիներին համեմատում էր արտերկրում ապրող հայերի հետ։ Նրա ուղեղի պարունակությամբ` ինչու՞ հայը կարող է ապրել մեկ ուրիշ երկրում, արցախցին էլ հայ է, այսինքն` նա էլ կարող ապրել «Ադրբեջանում»։ Ստացվում է, որ անհայրենիք մնացած արցախցին իր հայրենիքում պանդուխտ է դառնալու, և դա նորմալ է ընկալվում։
Մեկը կար, կարծել էի` նա հրաժարվել է դերասանուհու իր դերից, պարզվեց պատգամավոր է դարձել` դերասանությունը ժառանգած։ Այստեղ են ասում` կարմիր կովը իր կաշին չի փոխում։ Ժպիտների հեղեղով, խոսքի հնչողության արհեստական երանգներով իր տիրոջը փայում֊փայփայում էր աչքունքով, միայն նրան հաճոյանա... Այն էլ` Արցախի հարցում ցնծության մեջ, որ ազատվում են այդ «գլխացավանքից»։
Այսպես իրար նման, նույն դատարկ ուղեղներով, ինքնասիրահարվածների այս տեսակը ի բնե, ի ծնե այսպե՞ս են եղել, թե նրանց բուծել են այլ երկրներից... Եվ ինչպես էլ միմյանց գտել են այս երկիր կործանողները...
Պատերազմն իր օրենքներն ունի, չնայած հաճախ խախտում են, անգամ վիրավորին հակառակորդն իրավունք չունի վնասելու, բայց պարզվում է այս հողատուները թշնամուց էլ թշնամի են, երբ 120 հազար պատանդների հանձնում են թշնամուն։
Մեր հոգու՞մ է Աստվածը, մեր սրտու՞մ, թե՞ երկնքում, հարցնենք նրան` ե՞րբ են մեր դաղված սրտերը խաղաղվելու...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1166 անգամ