Ո՞վ է Հայաստանը նստեցնում ասեղին
2023-05-17 20:46:00
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Իտալիայում առգրավել են մոտ 3 տոննա կոկային, որը պետք է առաքվեր Հայաստան, ԱԱԾ-ն է հաղորդագրություն տարածել այն մասին, որ Հայաստան է ներմուծվել շուրջ 1 տոննա կոկային՝ Պանամա-Իտալիա–Վրաստան երթուղով:
Մեկնաբանելով տեղի ունեցողը՝ ԱԺ ՔՊ խմբակցության ներկայցուցիչ, նախկին ոստիկան Արմեն Խաչատրյանը, ըստ երևույթին, փորձելով իբր չխտացնել գույներն ու ինչ-որ կերպ բացատրություն գտնել կատարվածին, հայտարարել է՝ 3 տոննա կոկայինը չէր կարող Հայաստանի շուկայի համար լինել՝ ենթադրելով, որ Հայաստանը տվյալ պարագայում հանդես է եկել որպես տրանզիտ ուղի:
Իշխանությունները չեն դադարում ահազանգել, որ Հայաստանը չափազանց արագ տեմպերով վերածվում է թրմանյութերի սպառման գայթակղիչ շուկայի: Եթե հավատում ենք մեկ այլ ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանի այն հայտնի հայտարարության իսկությանը, թե հայաստանյան միջին վիճակագրական խնջույքները չեն անցնում առանց թմրանյութերի, ապա նախկին ոստիկանի վերոհիշյալ հայտարարությունները դառնում են անհամոզիչ:
Բայց, եթե , նույնիսկ մի պահ ենթադրենք էլ, թե Խաչատրյանը բարբառում է ճշմարտությունը, և 3 տոննայի տեղ ուղղակի Հայաստանում չկա, ապա տրանզիտ երկիր լինելու փաստը նույնպես Հայաստանի համար ողբերգական է, քանզի հայտնի է, որ բոլոր նմանատիպ երկրների հասարակությունները զերծ չեն մնում թմրամոլ դառնալու գայթակղությունից:
Ինչի՞ հետևանք է այս ամենը, այս խառնաշփոթն ու անկումը: Միանշանակորեն հետևանք է դեռևս նախևառաջ նախկին իշխանությունների կողմից արմատավորած կարգերի ու բարքերի այլասերման:
Օրինակ՝ հայտնի է, որ Հայաստանը նարկոթրաֆիկի որջ դարձնելուն միտված առաջին շոշափելի քայլերը ժամանակին արել է Գասպարյան Վովան, որին արդարացիորեն համարում էին Հայաստանի թիվ մեկ բառիգը: Հեղափոխությունից հետո չնայած կային հույսեր, որ ամեն ինչ կկարգավորվի, սակայն կյանքը ցույց տվեց, որ ոչ ոք նպատակ չունի Վովայի արմատավորած բարքերը վերանայելու, ավելին՝ գնալով է՛լ ավելի այլասերվեցին, ու հիմա թերևս հատել են անդառնալիության կետը՝ երկիրը դարձնելով նակոթրաֆիկի տարածաշրջանային կենտրոն:
Այս իրավիճակի համար պետք է նախևառաջ ՔՊ-ն կրի քաղաքական պատասխանատվություն, քանի որ ոչինչ պատահական չի լինում:
Այս նյութը դիտել են - 736 անգամ