Վովան լոպազ-լոպազ դուրս է տվել. իյա, իրո՞ք
2023-05-10 12:48:00
Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում փորձելով ինչ-որ կերպ արդարանալ ծաղկուն տարիներին գործած հանցանքների, արած-չարածների, կերած-խմածների համար՝ Գասպարյան Վովան մի ֆանտաստիկ պնդմամբ է հանդես եկել՝ հայտարարելով, թե ո՛չ Ալեքսանդր Սարգսյանը, ո՛չ Լևոն Սարգսյանը չեն կարող իր մոտ գալ ու գնալ, հարցեր լուծել, իր կաբինետ մտնել: Նա սա ասել է՝ անդրադառնալով տարիներ առաջ ինչ-որ մեկին վարորդի հաստիքում ընդունելու մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ ջանալով ստեղծել տպավորություն, թե ինքը եղել ու կա այն բացարձակ սուվերենն ու անդրդվելին, որ նույնիսկ, ասենք, Անգլիայի թագավորը չի կարող համարձակվել ինչ-որ բան խնդրել իրեն:
Վովայի՝ ոստիկանապետի պաշտոնում ունեցած արկածների մասին ողջ ազգն է տեղյակ: Տեղյակ են, թե ինչպես էր այն վերածել իր ու ընտանիքի դուքյանի, ինչպես էր Վովան կառավարում իրեն վստահված օղակը, ինչպես էր այն բացառապես ըստ իր ճաշակի ձևում:
Վովան իր վերոհիշյալ հայտարարությամբ մի կողմից՝ փորձել է իբր գլուխ գովալ՝ անաչառ ու անկաշառ ներկայանալով, մյուս կողմից, փաստորեն, ակամա խոստովանել է, որ համակարգում տարիներ ի վեր ծաղկող արատավոր բարքերի բուն ու միակ հեղինակն ինքն է եղել: Եթե նույնիսկ Սերժ Սարգսանի եղբայրներն ի վիճակի չեն եղել մտնել Վովայի կաբինետ, ապա ինչպե՞ս կարելի է պնդել, թե նա եղել է ինչ-որ մեկի ազդեցության տակ:
Բայց արդյոք Վովայի այս պնդումն ազատո՞ւմ է նրան պատասխանատվությունից:
Օրինակ՝ նույն վիրտուալ տիրույթում անմեղ մարդկանց արատավորելն ու վարկաբեկելը Վովան ինչպե՞ս է բացատրում, թե՞ դրանից էլ տեղյակ չի եղել այնպես, ինչպես վարորդի հաստիքում ինչ-որ մեկի նշանակման դեպքում: Եթե Վովան այնքան ինքնիշխան, համակարգն իր ձեռքերում պահող ու կենտրոնացրած մեկն էր, ինչպես պնդում է ինքը, ապա նույն ֆեյսբուքյան տիրույթում մարդկանց անվան հետ խաղալու, նրանց տեռորի ենթարկելու պրոցեսը չէր կարող առանց նրա ուղիղ հրամանի ու գիտության լինել՝ անկախ այն բանից, թե կոնկրետ ով է անմիջականորեն զբաղվել այդ սև գործով:
Ավելին՝ այն, որ Նարեկ Մալյանն է կանգնած եղել այդ հանցագործության հետևում, երիցս հաստատում է, որ առանց Վովայի այդ ամենը չէր կարող տեղի ունենալ: Նարեկ Մալյանը քանի՞ գլխանի էր, որ լինելով Վովայի խորհրդականը՝ ինքնուրույնաբար նման բաներ աներ:
Այնպես որ՝ առաջին հերթին ու բոլորից առաջ պետք է դատել բառիգ Վովային ու ոչ միայն ասենք ապօրինի հարստացման համար, այլև՝ մարդկանց հանիրավի նվաստացնելու ու վարկաբեկելու, որը շատ ավելի մեծ հանցանք է, քան կոռուպցիան:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1438 անգամ