«Հայաստանում այսօր կա՞ն քաղբանտարկյալներ. Տիգրան Ուրիխանյան
2016-02-22 04:14:00


 

 «Հայաստանում այսօր կա՞ն քաղբանտարկյալներ ու որպես հավելում՝ Վարդգես Գասպարին քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ, արդյո՞ք նրա նկատմամբ ձեռնարկված գործողություններն իրավաչափ էին»,- դիմելով Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանին՝ Աժ-ում հարցրեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Արման Թաթոյանն ասաց, որ ընտրվելու դեպքում պատրաստ է այցեր իրականացնել քրեակատարողական հիմնարկ, որտեղ այս պահին գտնվում է Գասպարին ու ուսումնասիրել հանգամանքները: «Քաղբանտարկյալների մասով էլ մի քանի անգամ ասել եմ, որ իմ կարգավիճակն ու օրենսդրական կարգավորումները թույլ չեն տալիս, որպեսզի գնահատական տամ... Ընտրվելու դեպքում առաջնային հարցերից պետք է լինի այդ խնդիրների վերհանումը»,- ասաց նա:

Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց. «Եթե ես Ձեզ հարցնում եմ՝ կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ, Դուք ասում եք՝ իմ այսօրվա կարգավիճակը թույլ չի տալիս պատասխանելու, հիմա ես ո՞նց իմանամ՝ ո՞նց ընտրեմ Ձեզ, ո՞նց քվեարկեմ»:

Այս նյութը դիտել են - 1624 անգամ