Վովան մեռնում է
2023-03-20 10:53:00
Առանձնապես խոշոր չափերով յուրացման և ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Գասպարյան Վովան հակակոռուպցիոն դատարանում հանկարծակի վատացել է, հրավիրվել է շտապօգնություն: Միլիոնավոր դրամների լվացման համար մեղադրվողի ճնշումն է ահավոր բարձրացել:
Վովայի վիճակն ակնհայտորեն նախանձելի չէ, ինչը, իհարկե, հետևանք է ոչ այնքան ծերունական տարիքի, որքան՝ թերևս կերած ք...երի:
Թալանել կարող են շատերը, բայց ա՛յ մարսել՝ քչերը:
Ահա հենց մարսել չկարողանալու մասին մտքերն են, որ Վովային հասցրել են մահվան դուռը՝ քայքայելով առողջությունը:
Վովայի ուղեղում անընդհատ պտտվում է բանտային կյանքի անխուսափելիության մասին միտքը, նրան հանգիստ չի տալիս ժամանակին իր իսկ ձեռամբ աճեցված իշխանության վրեժը, որի հետևանքով Վովան այսօր դարձել է իզգոյ՝ քաղելով իր քայքայիչ գործունեության պտուղները: Նա մեռնում է, ու դա ակնհայտ է, ուղղակի հարցն այն է, թե կոնկրետ երբ կարձանագրվի նրա բիոլոգիական մահը, որ կարող է վրա հասել նույնիսկ բանտում:
Չնայած բացառված չէ, որ հենց առողջության հիմքով էլ նրան հանկարծ որոշեն ազատել պատասխանատվությունից՝ նկատի ունենալով ՀՀ դատական համակարգին բնորոշ «ծիկերը», բայց այդ դեպքում էլ իշխանությունները ստիպված կլինեն ձեռք քաշել իրենց հանրային ռեպուտացիայից՝ սեփական կաշվով վճարելով Վովայի ազատության գինը:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 2096 անգամ