Ավարտվեց Լոս Անջելեսում «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ -2 » ֆիլմի ցուցադրությունը
2023-03-05 23:30:00
 
 Ավարտվեց Լոս Անջելեսում «Իշխանություն -2 » ֆիլմի ցուցադրությունը ։ Կայացավ երկու ցուցադրում , որը կազմակերպել էր «HAY EVENT» ընկերությունը։
Ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը այն հայրենակիցներին ովքեր հատկացրեցին իրենց ժամանակը և դիտեցին ֆիլմը։
Ֆիլմում Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նկարագրել է ինչ է կատարվում այսօրվա Հայաստանում և , որ հնարավոր է պայքարել , որպեսզի վաղը ունենանք Հայրենիք և ունենանք Հայաստան։
Իսկ ովքեր , պարզապես ժամանակի պատճառով չկարողացան դիտել ՝տեղեկացնեմ, որ շուտով ձեզ հասանելի կլինի դիտել համացանցով։
Իսկ  ովքեր այդպես էլ համարձակություն չունեցան գալ և դիտել , ինչ վիճակում է հայտնվել մեր երկիրը իրեն սիրելի հիլոտի շնորհիվ, կարող եք բոլորից գաղտնի փակվել սենյակում և դիտել, ոչ ոք չի իմանա։
Շնորհակալ եմ մեր հովանավորներ Ines Step « INES TOURS and TRAVEL » ընկերությանը ,«ARMA PHYSICAL THERAPY » ընկերությանը , ցուցադրությունները կազմակերպելու համար։
Աստված պահապան մեր Հայաստանին։
Ֆիլմը կարող եք դիտել ։
 
 
 
 
 
Այս նյութը դիտել են - 1804 անգամ