Ես ինքս մեծ հավատ ունեմ, որ այս գարունը մեզ բոլորիս մի ծաղկով գարուն է բերելու և մի զարկով արժանապատիվ հաղթանակ
2023-03-01 01:47:00
Շնորհավոր բոլորիս գարնան առաջին օր։
 Ես ինքս մեծ հավատ ունեմ, որ այս գարունը մեզ բոլորիս մի ծաղկով գարուն է բերելու և մի զարկով արժանապատիվ հաղթանակ։ 
Հույս ունեմ, որ մեր ազգը ուշքի կգա ծանր քնից։ Վերջին մի քանի տարվա ընթացքում մենք ծանր օրեր ենք տեսել և մեծ փորձությունների միջով ենք անցել։ Մինչև հիմա Արցախը գտնվում է շրջափակման մեջ և դեռ վերջը չի երեվում։ Մեծ հավատ ունեմ, որ այս գարնանը մենք բոլորս միասին վերադարձնելու ենք մեր արժանապատվությունը և պայքարելու ենք հանուն մեր ազգային արժեքների։
Ես հավատում եմ իմ ժողովրդի կամքի ուժին և վստահ եմ, որ դեռ գալու է այն օրը, երբ բոլորս միասնական պայքարելու ենք հանուն արժանապատիվ հաղթանակի և աշխարհին ցույց ենք տալու, որ հայը անկոտրում է։
Հայ, քո պապերն ու նախնիները երբեք չեն ընկրկել, երբ ոսոխը և դավաճանը փորձել են փոխել մեր պատմության էջերը և վերջ դնել մեր գոյությանը, նրանք ոտքի են կանգնել ու միասնական հաղթանակ են ձեռք բերել, որը ոսկե տառերով գրվել աշխարհի պատմություն էջերում։ Հիմա ժամանակն է, որ մենք լինենք միասնական և մենք շարունակենք գրել այն արժանի պատմությունը, որը ցույց կտա աշխարհին, որ մենք դեռ կան, եղել ենք ու կլինենք։

Արթուր Վարդանյան Վալերիկի

Այս նյութը դիտել են - 863 անգամ