«15 զինվոր զոհվեց..ոչ մեկը չի՞ բարեհաճել նկարել, թե զինվորները որտեղ եւ ինչ դիրքով էին հրդեհից հետո»
2023-02-18 19:33:00
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղի ունեցած ողբերգությունից զոհված 15 զինծառայողներից մեկն էր մեծամորցի Հայկ Կիրակոսյանը:
Նրա ծնողները շատ հարցեր ունեն՝ կապված այն վարկածի հետ, որն առաջ են քաշել իշխանությունները: Կառավարության նիստում դեպքից ժամեր անց Փաշինյանն ամենայն մանրամասնությամբ նկարագրում էր՝ ինչ է տեղի ունեցել կացարանում:
«Դա ավելի շատ հրահանգ էր, քան վարկած»,- ասում է Հայկի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:
Նա չի հավատում նաև, որ երկու զինվոր կարողացել են դուրս գալ ճաղավանդակներից: Տեղը, որտեղ տղաների մահճակալներն էին, 28 քառակուսի մետր է եղել: Ընդամենը:
Մահճակալ կար այն պատուհանի դիմաց, որտեղից, համաձայն հայտարարությունների, դուրս են եկել Հայկի ծառայակիցները, ասում է Գաբրիել Կիրակոսյանը:
Մահճակալներո՞ւմ էին տղաները, թե՞ ոչ: Երկու դեպքում էլ ծնողները ապացույցների են սպասում: Եթե ծխահարվել են և եղել են մահճակալներին պառկած կամ փորձել են դուրս գալ կացարանից, ուրեմն միջադեպից հետո դեպքի վայրում աշխատած համապատասխան մարմինները պետք է ցույց տան լուսանկարներ:

Այս նյութը դիտել են - 678 անգամ