Մեզ չի հանձնվել գործի վերաբերյալ որևէ նյութ. հերթական անօրինական հետապնդումն է. Չարչյանի պաշտպան
2023-01-23 23:23:00
ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ խոսելով պաշտպանյալին մանդատից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդությանը։
«Ըստ տարածված նույն հաղորդագրության՝ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմեն Չարչյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա. Ս-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ ԻԲՐ կեղծ եզրակացությունը:
Հանրությանը տեղեկացնում ենք, որ մեզ չի հանձնվել գործի վերաբերյալ որեւէ նյութ, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազի կողմից միջնորդագրի հիմքում դրված փաստական տվյալները։
Վստահենք, որ այս ամենը Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող հերթական անօրինական հետապնդումն է»։
Այս նյութը դիտել են - 825 անգամ