Սիրիայում կամ Իրաքում չկրկնել 2003 թվականի սցենարը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոսք է տվել CBS հեռուստաընկերության տված հարցազրույցում: Նա հայտարարել է, որ պահպանում է իր խոստումը` չուղարկել Սիրիա զորքեր, այդպիսով չկրկնելով «իրաքյան սցենարը»:
Դրա հետ մեկտեղ, ռազմական միջամտությունն անհրաժեշտ է, կարծում է Օբաման:Առանց նրա հնրավոր չէ հաղթել «Իսլամական պետություն» ռադիկալ խմբավորմանը: «Ես հասկանում եմ, որ մենք պատրաստվում ենք համակարգված ոչնչացնել ԻՊ-ն: Դրա համար մեզ անհրաժեշտ է ռազմական բաղադրիչը»,-հայտարարել է Օբաման:
Այս նյութը դիտել են - 1596 անգամ