Արարատը պարտվեց Նյու Յորք Կոսմոսին...
2016-02-20 22:55:00

Երևանի «Արարատն» ԱՄՆ-ում շարունակում է ուսումնամարզական հավաքը:
 

Կենտրոնական ընկերական խաղում երևանյան թիմը հանդիպել է NASL-ի չեմպիոն «Նյու Յորք Կոսմոսի» հետ:«Արարատի» մեկնարկային կազմում էր «Ֆրեզնո Ֆուեգո»-ի հարձակվող Քրիստիան Չանեյը, ում մեր թիմի մարզչական շտաբը ցանկություն հայտնեց փորձարկել օրեր առաջ կայացած «Ֆրեզնո Ֆուեգո» - «Արարատ» ստուգողական խաղից հետո, , հայտնում է «Արարատի» պաշտոնական կայքը:

 

Արդեն հանդիպման 11-րդ րոպեին «Արարատը», ինչպես և նախորդ խաղում, մնաց 10 ֆուտբոլիստներով: «Վտանգավոր խաղի» համար խաղադաշտից հեռացվեց Բենիկ Հովհաննիսյանը:
 

Այնուհետև թիմերը փոխանակվեցին վտանգավոր պահերով, իսկ 36-րդ րոպեին Լակի Մկոսանան բացեց հանդիպման հաշիվը:
 

Երկրորդ խաղակեսից առաջ, հաշվի առնելով խաղի ընկերական բնույթը, «Արարատը» հնարավորություն ստացավ փոխարինել առաջին խաղակեսում կարմիր քարտ ստացած Հովհաննիսյանին նոր ֆուտբոլիստով: Խաղը շարունակեց Մոյզես Օրոզկոն:
 

Երկրորդ խաղակեսում «Արարատը» կրկին լավ տպավորություն թողեց և դարպասը գրավելու մի քանի հնարավորություններ ստեղծեց: Սակայն, 69-րդ րոպեին գնդակը երկրորդ անգամ հայտնվեց Գևորգ Պրազյանի պաշտպանած դարպասում:
 

Փետրվարի 23-ին Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը ԱՄՆ-ում ընթացող հավաքի վերջին ստուգողական խաղում կմրցի հարավկորեական «Սոննամ» թիմի հետ:
 

Ստուգողական հանդիպում
 

«Նյու Յորք Կոսմոս» - «Արարատ»` 2:0
 

Լակի Մկոսանա, 36, Սեբաստյան Գենձատի, 69
 

«Արարատ». Գևորգ Պրազյան, Գորիկ Խաչատրյան, Նորայր Գրիգորյան, Սուլեյման Կոնե, Սերգեյ Ավագիմյան (Ռաֆֆի Կայա), Վահե Մարտիրոսյան, Բենիկ Հովհաննիսյան (Մոյսես Օրոզկո, 46), Մարին Գլավաշ, Բրայան դե լա Ֆուենտե, Ումարու Կաինա (Մհեր Սահակյան, 63), Քրիստիան Չանեյ:


tert.am

Այս նյութը դիտել են - 1617 անգամ