Քեզ չեն ընտրել, պրիդուռոկ, ընտրել են նրան ում ասել ա Նիկոլը, ում վրայից թռար պատերազմից հետո
2022-10-03 13:40:00
Դուրս եկա Մարությանի ներկայացումից 
Քանի որ վերջին 10-ը րոպեն անհամբեր սպասում էի, թե երբ պիտի վերջապես դուրս գամ` առաջինն էի դուրս եկողներից: Մուտքի մոտ օպերատորի ուղեկցությամբ մի աղջիկ մոտեցավ և ուրախ-ուրախ խնդրեց կիսվել տպավորություններով, ինչը և արեցի: Քանի որ դժվար թե ներկայացման իմ բնութագիրը ցուցադրվի իրենց կողմից կազմակերպված այդ հարցման մեջ` կիսվեմ նաև այստեղ: 
Հայկ Մարությանի ներկայացումը երեսպաշտության անտաղանդ դրսևորում է, որը ոչ միայն զուրկ է հետաքրքքիր մտքերից, ներքին տեղեկություններից, քաղաքական կոնտեքստից, այլ խիստ խոցելի է նաև հումորի տեսակետից:
Հայկը անամոթաբար բեմից պատմում է, որ այնքան մաքուր էր աշխատում, որ ընտանիքի ծախսերը հոգալու համար ստիպված էր վարձով տալ կենտրոնի իր բնակարանը, տուն վարձել Առինջում ու ապրել գումարի տարբերությամբ: Դա այն դեպքում, երբ վաղուց հայտնի է իր ընտանիքի` Պրահայում բազմաթիվ անշարժ գույքերի մասին, էլ չասած տասնյակ տարիների ամենակոմերցիոն ֆիլմերի պրոդյուսեր լինելու հանգամանքը:
Բայց դա մի կողմ:
Չկար որևէ ափսոսանք, էլ չասեմ ներողություն, այն բանի համար, որ սատարել ու մաս է կազմել այս ազգակործան իշխանությանը: Դա քիչ է, մի բան էլ «հումորային» ակնարկ էր անում իր հեղինակած «սև ու սպիտակին»:
Թե բա ինձ ընտրել են երևանցիների 82%-ը:
Քեզ չեն ընտրել, պրիդուռոկ, ընտրել են նրան ում ասել ա Նիկոլը, ում վրայից թռար պատերազմից հետո, ինչի համար էլ ռադ արեցին քեզ էդ պաշտոնից: Ինչ-որ անտաղանդ սարքած voice-եր իբր Սերժի, Քոչարյանի, Նիկոլի կողցից` անիմաստ ու չխնդալու, պաթոսախեղտ ճառեր, վերջում էլ հայ զինվորի ու զոհերի մասին մոնոլոգ:
Տո այ չա...խ, արի ու մի ասա, Նիկոլի ու իրա կողքը կանգնածների ձեռքերին ա տղերքի արյունը, բեմից կապիկություն անելով ուզում ես տենց հեշտ մաքրվես հա՞: Չի ստացվելու, դու քաղաքականության համատեքստում հիշվելու ես իբրև Նիկոլի ջեբի շուն, որը մի պահ որոշեց կծել տիրոջ ձեռքը, բայց այդ հանգամանքը քեզ մարդ չի սարքելու, անկախ տիրոջդ բ*զի տղա լինելու հանգամանքից: Էժան կլոուն, ոչ մի ուրիշ բան:
Վազգեն Սաղաթելյան
Այս նյութը դիտել են - 1137 անգամ