«Բեսբրեդելշիկ» ոստիկանների երկիրը
2022-09-30 12:33:00
 
Հայտնի է դարձել, որ «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին ոստիկանական ուժերի բերման ենթարկելու գործողությունների առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ ՔՕ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Անբացատրելին այն է, որ չնայած վարույթով զոհված զինծառայողների ծնողներին տրվել է տուժողի կարգավիճակ, սակայն մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա: Իրավիճակն իսկապես նոնսենսային է։
Իրականում ոչ մի անբացատրելի բան էլ սրանում չկա: Ակնհայտորեն գործ ունենք ոստիկանական պետությանը բնորոշ հատկանիշներից մեկի գործնական դրսևորման հետ, երբ իշխանություններն ուղղակի հովանի են դառնում Ոստիկանությանը՝ իրենց իշխանությունը ժողովրդին ուժով պարտադրելու դիմաց:
Վերջիվերջո, եթե միլիարդավոր դրամների հասնող պարգևավճարներ են բաժանվում, բարձացվում են ոստիկանների աշխատավարձերը, բուծվում նոր ոստիկանական ստորաբաժանուներ՝ երկրում մոլեգնող աղքատության մթնոլորտում, վերոհիշյալ վարույթին բնորոշ գծերը տվյալ պարագայում դժվար է տարօրինակ համարել:
Սա վկայում է, որ նախկինների կողմից հիմնադրված ու հովանավորված խայտառակ բարքերը ոչ միայն չեն չեզոքացվել, այլև նոր թափով են սկսել փթթել և ոչ հենց այսօր: Մի ժամանակ էլ Վովան էր իր նաժիշտների «բեսպրեդելշիկ» սարքել նաև օնլայն հարթակներում, իսկ թե ինչ եղավ հետո, հարկ չկա նկարագրել:
Այնպես որ՝ եթե իշխանություններին թվում է, թե հասարակությանը բարոյալքելով, մակաբույծներ աճեցնելով ու հետո դրանց հանրության խոցելի խմբերի վրա քսի տալով կարող են երկար ձգել, չարաչար սխալվում են:
Վովայից լավը չլինեն…
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 111821 անգամ