«Տուշոնկա-շոու» մոնտաժող ՔՊ-ական Արեն Մկրտչյանը «մնացել է բորդյուրին»
2022-09-26 10:39:00

 

ԿԸՀ-ն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների արդյունքները, ու չնայած ՔՊ-ականներին որոշ իմաստով հաջողվել է համայնքներում որոշակի հաջողությունների հասնել՝ հաճախ գերազանցելով մրցակիցների գրանցած արդյուքնները, բայց կոնկրետ տխրահռչակ ՔՊ-ական Արեն Մկրտչյանը «մնացել է բորդյուրին»:
 Ալավերդիում հաղթել է Արկադի Թամազյանը՝ «Ապրելու երկիր» ուժից:
Ինչ խոսք՝ ուրախացնում է ալավերդցիների շրջահայացությունն ու քաղաքական ուժերին ու գործիչներին գնահատելու հարցում դրսևորած սթափությունը:
 Ի սկզբանե էլ պարզ էր, որ ՔՊ-ն չի կարողանալու հասնել իր ուզածին այստեղ, քանի որ առաջադրել է այնպիսի մեկին, որի վատ համբավը վաղուց իրենից առաջ է անցել՝ մարդկանց ընտրության տեղ չթողնելով:
Ճիշտ է՝ դեռևս վաղ է գնահատականներ տալ Արեն Մկրտչյանից առաջ անցած ու ընտրված անձնավորությանը, քանի որ նախ պետք է ականատես դառնալ նրա աշխատանքին ու պաշտոնավարման արդյունքին, բայց այն, որ վատագույն ընտրությունից հնարավոր եղավ խուսափել, վկայում է Ալավերդիի գլխին կախված վտանգի չեզոքացման մասին: Մարդկանց գլխին գործ սարքողներից, կեղծ վիդեոներ մոնտաժողներից ու տուշոնկա-շոուների անդրկուլիսյան մասնակիցներից պետք է հնարավորինս հեռու լինել, ու շարքային ալավերդցին այս գիտակցումն ունենալով է, որ կարողացավ խուսափել ճակատագական սխալից՝ Արեն Մկրտչյանին իր իսկական տեղը ցույց տալով:
Ինչ վերաբերում է Մկրտչյանի հետագային, ապա հուսանք,որ ՔՊ-ն այս արդյունքներից դասեր կքաղի ու հաջորդ անգամ այստեղ-այնտեղ չի առաջադրի այնպիսի կասկածելի դեմքերի, որոնք բացի խայտառակությունից՝ ուրիշ ոչինչ չեն արժենում սեփական թիմի համար: Եթե լավ պեղեն, հաստատ կգտնեն Արեն Մկրտչյանից ավելի արժանավոր մեկին՝ նրա դեմքով մասնակցելու հաջորդ ընտրություններին ու հաղթելու շանս ստանալու:
Շնորհավորում ենք ալավերդցիներին:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 2421 անգամ