Տղայական «ռազբորկան» ավարտվում է ՔԿ-ում. hzham
2022-09-21 23:19:00

hzham.am

Պուպուլիկի, անձնագրով՝ Ռոմանոս Պետրոսյանի կադրը՝ Վլադիմիր Վարդեւանյանը, Բյուրեղավանի ՏԻՄ ընտրություններում առաջադրված ՔՊ-ի թեկնածուն է, որին Բյուրեղավանի ուսումնարանի փոխտնօրեն նշանակեց Ռոմանոսը՝ Կոտայքի մարզպետ աշխատած ժամանակ։
Ըստ ՔԿ-ի մեր լրատուի, Բյուրեղավանի ՔՊ-ի թեկնածուի դեմ, 2021 թ-ին, 21 տարեկան մի բյուրեղավանցու հանցագործության մասին տված հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել, որը սակայն, Պուպուլիկի միջնորդությամբ արագ ծածկադմփոց է արվում։
Բանն այն է, որ ՔՊ-ի թեկնածու Վլադիմիր Վարդեւանյանն, իր համախոհների հետ թմրամիջոց է աճեցնում ու իրացնում ջահելներին՝ «սև շուկայում»։ Տղաներից մեկը հետևում է խմբի տղաներին ու թաքստոցից թմրանյութ գողանում։ ՔՊ-ի թեկնածուն տղային պատժելու համար, նրան գցում է կատաղած շներից մեկի պարսպապատ բույնը։
Տղայական «ռազբորկան» ավարտվում է ՔԿ-ում, որտեղ շան բերանից մազապուրծ եղածը պատմում ու գրում է ՔՊ-ի թեկնածուի սև բիզնեսի մանրամասները։
Սակայն, քրգործը խոփի է դեմ առնում, երբ հայտնվում է Նիկոլի Պուպուլն ու փակում գործը, սառը ցնցուղ պահելով 21 ամյա բյուրեղավանցու գլխին։
Անի Մադոյան
Այս նյութը դիտել են - 1341 անգամ