Ո՞վ ես դու, ապագա խոստացող երիտասարդ.Դավիթ Վանյան
2022-09-19 06:57:00
Ո՞վ ես դու, ապագա խոստացող երիտասարդ։ Այդ ի՞նչ ապագա ես բերելու Բերդի տարածարջանի համար, որ այդպիսի ինքնագոհությամբ նախընտրական պաստառներից, շռայլորեն, մեզ խոստանում ես։
Դու պատկերացնու՞մ ես արդյոք, թե ի՞նչ մի գեհեն է մեր Երկրի գլխին քո առաջնորդող վարչապետը, և ի՞նչ է խոստանում Հայաստանին ու Հայ ժողովրդին։ Տեսնու՞մ ես արդյոք նրա վարած անվտանգային քաղաքականության արդյունքները, լքված հայկական հողերը, փակ սահմանամերձ ճանապարհները, գերեվարված Արցախն ու վտանգված Սյունիքը։
Դու Եռաբլուր այցելե՞լ ես։ Նահատակների հետ մտովի խոսե՞լ ես։ Դու քո պատասխանատվության չափը արդյո՞ք պատկերացնում ես։
Եվ, այդ ի՞նչ ապագա ես դու խոստանում Բերդի տարածաշրջանի սահմանաբնակ հայությանը, թե՞ քեզ համար կարևորը իշխանության գալն է, իսկ հետո՝ ինչ ուզում է թող լինի։
Այս նյութը դիտել են - 1446 անգամ