ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կազատվի պաշտոնից. Armlur
2022-09-12 02:10:00
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շուտով կազատվի պաշտոնից: Ավելին՝ ըստ մեզ հասած լուրերի, անգամ հայտնի է, թե ով է պատրաստավում փոխարինել Վահրամ Դումանյանին:
Կ
Այս առնչությամբ ArmLur.am-ը մեկնաբանություն փորձեց ստանալ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից: Ի պատասխան մեր հարցադրման` նախարարը նշեց. «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:
Փորձեցինք կապ հաստատել նաեւ Մխիթար Հայրապետյանի հետ, սակայն մեր զանգերն ու նամակները մնացին անպատասխան:
Հիշեցնենք, որ ավեի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ մեր տեղեկությունների համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ամենեւին էլ չի կիսում վարչապետի եւ կառավարության նոր նախագիծը ԲՈՒՀ-երի միավորման հետ կապված, եւ որպեսզի պատասխանատվությունն իր ուսերից գցի, նախարարը հանդիպումներ է փնտրում տարբեր համալսարանների ռեկտորների, պրոֆեսորների հետ եւ իր դժկամությունն է հայտնում, ասելով, որ նա եւս դեմ է, եւ փորձում է ամեն կերպ պայքարել այդ նախագծի դեմ: Բացի դա գաղտնիք չէ Վահրամ Դումանյան-Արայիկ Հարությունյան հակամարտությունը: Ավելին, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, այս վերջին շրջանում նրանց հարաբերություններն էլ ավելի են լարվել:
Այս նյութը դիտել են - 601 անգամ