Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա
2022-08-30 11:59:00

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանը Թուրքիայի Իզմիր քաղաքում կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել պատգամավորներին Թուրքիայի Հանրապետություն գործուղելու մասին: ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստը կանցկացվի տեղի կունենա սեպտեմբերի 21-24-ը: 

Այս նյութը դիտել են - 3493 անգամ