Այսօրվանից օրենքի ուժով իրավաբանական անձանց համար արգելվում է փոստային առաքումն իրականացնել ,փոստային բաժանմունքում կանխիկ վճարում իրականացնելով2022-07-07 05:31:00
Այսօրվանից օրենքի ուժով իրավաբանական անձանց համար արգելվում է փոստային առաքումն իրականացնել ,փոստային բաժանմունքում կանխիկ վճարում իրականացնելով։Փոստատանն առավոտյան մեր ընկերության աշխատակցին փոխանցել են մի հեռախոսահամար,տեղեկացնելով,որ մինչեվ փոստատան հետ պայմանագիր չկնքվի, անկանխիկ եվս հնարավոր չէ փոստային առաքման համար գումար վճարել։Արդեն երկու ժամ է , օգնականս, զուգահեռ նաեվ գլխավոր հաշվապահն այդ համարով զանգահարում են , իսկ հեռախոսը լռում է ։
Մինչդեռ, շուրջ մեկ տասնյակի հասնող հայցերը, վերաքննիչ ,վճռաբեկ բողոքները, կամ դրանց գրավոր պատասխանները,տարբեր դատավարական միջնորդություններ, հնարավոր չէ դատարան մուտք անել,առանց դատավարական կողմերին ուղարկելու: Ընդ որոմ, դրանց մի մասն ունեն ժամկետի խնդիր,բխող բոլոր բացասական հետեվանքներով։
Ստիպված, շրջանցելով իրավական արգելքները, փաստաբանական ընկերության փոխարեն ծրարի վրա գրվեց ընկերության աշխատակցի անունը, որպես քաղաքացի,որպեսզի մեր վստահորդների դատավարական իրավունքները չխախտվեն։
Կարծես Վարդան Այգեկցին է ժամանակին բարձրաձայնել,
Օրենքները նրա համար են, որպեսզի շրջանցվեն։
Իսկ եթե ավելի լուրջ,ապա օրենքները նրա համար են,որպեսզի բարելավեն մարդկանց կյանքը ,իսկ օրենք կիրառողները գլխավոր պլան մղեն անձի իրավունքները պաշտպանելը, ղեկավարվելով Հիմնական Օրենքի հետեվյալ նորմով, մարդը բարձրագույն արժեք է ։
Լևոն Բաղդասարյան, փաստաբան
Այս նյութը դիտել են - 1335 անգամ