Իրանի հայկական համայնքը չի դիմավորել ալեն սիմոնյանին
2022-06-19 18:47:00
Անցած շաբաթ պաշտոնական այցով Իրան մեկնեց ՀՀ ԱԺ-ի խոսնակի պաշտոնը զբաղեցնող ալեն սիմոնյանը, որտեղ հանդիպումներ ունեցավ իր իրանցի գործընկերոջ և Իրանի նախագահի ու ԱԳ նախարարի հետ:
Այդուհանդերձ ալեն սիմոնյանի Իրան կատարած առաջին պաշտոնական այցը համայնքային առումով միանշանակ «ձախողում» է եղել:
Ավելի քան երեք տասնամյակ գործող ու արդեն արարողակարգի վերածված սովորության համաձայն Հայաստանից Իրան ժամանող բոլոր պաշտոնատարների ծրագրում ներառվում էր Թեհրանում առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի և Ազգային առաջնորդարան այցելությունն ու թեմի պատասխանատուների ու համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը, իսկ բարձր մակարդակի պաշտոնատարների դեպքում նախատեսվում էր նաև համայնքային մեծ հանդիպում: Համայնքային նման դիմավորման էր արժանացել նաև 2019 թվականին Իրան այցելած նիկոլ փաշինյանն ու օրինակ 2021 թվականի հունվարին Իրան այցելած էկոնամիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ նախագահ ալեն սիմոնյանին, նրան Թեհրանում դիմավորող ու ընդունող չի եղել: Թեև եկեղեցու դռներն ամեն դեպքում բաց են եղել իր դիմաց, սակայն համայնքի պատասխանատուներից որևէ մեկը պատրաստ չի եղել նրան հանդիպել:
ալեն սիմոնյանի հայկական կառույցներ այցելությունը սահմանափակվել է Թեհրանի Հայ Հասարակական միության՝ Հայ Ակումբ-ի երկրորդ հարկի ճաշարանում Իրանում ՀՀ դեսպանատան կողմից իր և իրեն ընկերակցող պատվիրակության պատվին կազմակերպված փակ ընթրիքով, որին մասնակցել են միայն դեսպանատան ներկայացուցիչները:
Թեև ամեն դեպքում Իրանի հայկական համայնքում էլ շարունակում են գոյություն ունենալ մատնահաշիվ նիկոլականներ, սակայն համայնքի մեծամասնության կողմից մերժվելուց հետո թվում է ալեն սիմոնյանը գերադասել է չհանդիպել այդ մատնահաշիվ նիկոլականներին:
Մայիսի 20-ից 25-ը նախատեսված ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատար զարեհ սինանյանի այցի չեղարկումից հետո, այս անգամ ալեն սիմոնյանին մերժելով իրանահայ համայնքը հերթական անգամ իր հստակ դիրքորոշումն է հայտնել Հայաստանում իշխանությունը զավթած ՔՊ-ականների զիջողական քաղաքականության ու դավաճանական նախագծերի հանդեպ:
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 1819 անգամ