Սա ոչ թե Արցախի, այլ Հայաստանի կործանման ծրագիր է, որն իրականացվում է ներկայիս թավշահայերի ձեռքերով
2022-06-14 12:54:00
 «Ցանկացած ազգին տիրելու համար անհրաժեշտ են լինելու փոքրաթիվ դավաճաներ և բազմաթիվ հիմարներ».ՈՒինսթոն Չերչիլ:

Բոլոր նրանց, ովքեր չեն ընդունում ոչ նախկին, ոչ ներկա, այլ սպասում են երրորդ ուժի.
Այսօր Հայաստանում նախադեպը չունեցող մի իրավիճակ է, երբ գունավոր հեղափոխությունից 4 տարի անց, հայկական ազգային ուժերը, իրականացնում են հեղափոխություն: 
Այս երևույթի դեմ հակազդելու համար գունավոր հեղափոխություն նախագծողները Հայաստան են նետել իրենց ողջ ուժերը՝ պայքարելու Ֆրանսիայի հրապարակի դեմ: Հրապարակ, որը հայ ազգային ուժերի միավորման խորհրդանիշ է դարձել:
Իրենց այլ բան չի մնացել, քան Հայաստանում գործի դնել հայտնի հեղափոխական ճոճանակը և այսպես կոչված «ազգային բևեռ» կեղծ ազգայնական ուժերը փորձեն հեղափոխական տարբերակով իշխանությունից հեռացնեն կեղծ ժողովրդավարական և լիբերալ իշխանությանը: Գալու են նրանք և հայտարարեն, որ իրենք <>: Սակայն չպետք է մոռանալ՝ այս ուժերը կառավարվում են նույն կենտրոնից, ինչ Նիկոլը:
Սա ոչ թե Արցախի, այլ Հայաստանի կործանման ծրագիր է, որն իրականացվում է ներկայիս թավշահայերի ձեռքերով:
Իսկ դա նշանակում է, որ այդ հրեշավոր ծրագրի դեմն առնելը, լոկ պարզունակ կարգախոսներով և ոչ պակաս պարզունակ քայլերով հնարավոր չի լինելու լուծել: Դրա համար անհրաժեշտ է, որ Դիմադրության շարժումն ավելի կենսունակ գործիքակազմ ձևավորի, քանզի մեր հակառակորդը, Փաշինյանն ու նրա թիմակիցները չեն, նրանք ընդամենը կատարողներ են:
Մենք, բոլորս պետք է հասկանանք, որ հայրենիք ենք կորցնում և դուրս գանք պայքարելու մեր երկրի համար, մեր ազգի համար, որպեսզի ունենանք անվտանգ Հայաստան, անվտանգ Արցախ: Իսկ այսպես կոչված երրորդ ուժի սպասողները՝ անուղղակի ջուր են լցնում պետականակործան ջրաղացին:
Հակոբ Հակոբյան
Այս նյութը դիտել են - 842 անգամ