Սփյուռքից կոշտ են արձագանքում Սինանյանի խոսքերին
2022-05-16 20:40:00
Լոս Անջելեսի հայերի պատասխանն է Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Օրեր առաջ Սինանյանն էր դավաճան անվանել Սփյուռքի այն հայերին, որոնք քննադատում են պետական պաշտոնյաներին:
Ըստ Սինանյանի՝ իր ու մյուս իշխանականների դեմ հայտարարությունների, բողոքի ակցիաների հեղինակները Սփյուռքի դաշնակցականներն են, որոնց ուղղորդում են Հայաստանից ու տրամադրում հայրենիքի դեմ: Այս դեպքում Սինանյանն, ըստ էության, իշխանություններին նույնացնում է Հայաստանի հետ:
Սինանյանը սփյուռքահայերին հորդորել է հարգել հայաստանցիների ընտրությունը՝ նկատի ունենալով Փաշինյանին ու թիմակիցներին: Դաշնակցությանն էլ մեղադրել է 25 տարի Հայաստանը կեղեքելու մեջ:
Սփյուռքի գործերով հանձնակատարի գործունեությանը Շուշիի ազատագրման օրն անդադարձել էր Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Սինանյանի միջոցով է Հայաստանի իշխանությունը փորձում պառակտել Սփյուռքը. ասել էր Տեր-Խաչատուրյանն ու այդ քաղաքականությունն ազգակործան որակել․․․

Այս նյութը դիտել են - 6923 անգամ