Մահահոտ բուրող դիակին դեռ հողին չհանձնած նրա ժառանգության համար կռիվ չտալ
2022-05-09 10:58:00
Նիկոլը կհեռանա, բայց....
------------------------------------
նիկոլը քաղաքական դիակ է ու նրա հրաժարականին հաշվված օրեր են մնում, գուցե օր:
Եթե այդ հարցում կասկածողներ կան բացատրեմ, թե ինչու:
Համեմատենք 2021 թվականին նիկոլ փաշինյանի հրաժարականին հանգեցրած և այսօր տիրող պայմանները:
2021 թվականին՝
-նիկոլը որևէ խնդիր չուներ խորհրդարանական ընդդիմության հետ,
-նիկոլի հրաժարականի հանրային պահանջ գոյություն ուներ,
-փողոցում քաղաքացիական անհնազանդություն և բողոքի ցույցեր չկային,
-նիկոլին հաջողվել էր իր վրայից վերցնել ճնշումն ու համարձակորեն երթևեկում էր, որի համար ի դեպ, ժամանակին քննադատում էին ընդդիմությանը:
2022 թվականին՝
-խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է նիստերն ու պաշտոնապես ներկայացրել է նրա հրաժարականի պահանջը,
-նիկոլի հրաժարականի հանրային պահանջ գոյություն ունի,
-փողոցում բազմահազարանոց ցույցեր ու հանրահավաքներ են և դրան զուգահեռ տեղի է ունենում քաղաքացիական անհնազանդություն,
-նիկոլը մոտավորապես բունկեր մտնելու պայմաններում է և երթևեկում է հարյուրավոր թիկնապահների ու անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ:
2021 թվականին նիկոլը հրաժարական տվեց, քանի որ ներքին ճգնաժամ գոյություն ուներ, իսկ այսօր նույն ճգնաժամն առկա է առավել խիստ կերպով:
Նիկոլը կհեռանա, բայց դա չի կարելի հաստատ ասել նրա իշխանության մասին:
Նիկոլը 2021 թվականին հրաժարական տվեց, քանի որ հույս ուներ արտահերթ ընտրությունների միջոցով կվերադառնա իշխանության: Պարզվեց, որ նա չէր սխալվել:
Այսօր նա չունի արտահերթ ընտրություններով իշխանության վերադառնալու որևէ հույս: Հետևաբար նա հրաժարական կտա միայն մեկ դեպքում: Եթե վստահ լինի կարող է արտադրել եթե ոչ իր, առնվազն իր խունտայի իշխանությունը: Ժամանակավորապես կհեռանա իշխանությունից, իր փոխարեն վարչապետ կկարգի մեկ ուրիշի, իսկ ինքը ստվերից կշարուակի ու ավարտին կհասցնի իր ծրագրերը, կարճ ժամանակ անց կրկին իշխանության վերադառնալու հույսով:
Նիկոլի նման նախագծին կարող են օգնել երկու գործոններ՝
-ընդդիմության շարքերում ներքին պառակտվծությունն ու դեռ նրա իշխանությանը հողին չհանձնած ժառանգության համար կռիվ տալը,
-պայքարը չափից ավելի նիկոլի անձի վրա կենտրոնացնելը, այնպես որ նրա հրաժարականից հետո հնարավոր է ժողովրդի մի խոշոր մասին թվա, թե «առանց նիկոլ Հայաստան»-ի հասնելով պայքարն ավարտված է:
Հետևաբար ի՞նչ անել:
-Հրապարակը մաքրել վերջին օրերին այդտեղ հայտնված նախկին քրեա-օլիգարխիկ համակարգը հիշեցնող խորհրդանիշներից, որոնց էր իրականում մերժում ժողովուրդը 2018 թվականին:
-Մահահոտ բուրող դիակին դեռ հողին չհանձնած նրա ժառանգության համար կռիվ չտալ:
-Հիշել, որ պայքարը միայն նիկոլի դեմ չէ: Պայքարը նիկոլից ու ընդհանրապես թշնամու դիմաց կզզած ամեն տեսակ նիկոլներից ազատվելու համար է:

Robert Markarian

Այս նյութը դիտել են - 902 անգամ