ԱՄՆ կառավարության դիտանկյունից ծռերի դրամահավաքը ԱՄՆ-ում հանցանք է համարվում.Ռոբերտ Մարգարյան
2022-04-08 22:49:00
Զոմբին զոմբի է կոչվում նաև անուղեղ լինելու պատճառով: Կուզի նիկոլի զոմբին լինի, ծռերի, թե...:
Այն որ ծռերի անդամներն ու նրանց աջակիցները դասվում են հենց նույն խմբում ապացուցված է դեռ 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման գործողությամբ:
Միայն անուղեղ արկածախնդրին կարող էր թվալ, թե Եվրոպայի կենտրոնում շուրջ 90 մարդու կյանք խլած ահաբեկչական գործողությունից ընդամենը 3 օր անց կարելի է Հայաստանում ահաբեկչական գործողությամբ հարց լուծել ու առավել ևս համաշխարհային ուշադրության արժանանալ այն դեպքում, երբ գործողությունից ընդամենը երկու օր առաջ Թուրքիայում հեղաշրջման ներկայացում էր բեմադրվել ու աշխարհի ողջ ԶԼՄ-ների ուշադրությունը կենտրոնացած էր դրա վրա:
Այն ,որ նրանց աջակիցներն էլ նույն կարգավիճակում են գտնվում բացահայտվեց հենց նույն օրերին:
Լոսում բնակվող մի խումբ նախկին լևոնականներ, որոնք հիմա արդեն ծռիստ էին դարձել , որոշում են ի աջակցություն հիշյալ խմբի գործողության դրամահավաք իրականացնել հավանաբար չնկատելով, որ ԱՄՆ կառավարության դիտանկյունից հիշյալ խմբի գործողությունն ահաբեկչական է ու ահաբեկչական խմբի համար դրամահավաքը ԱՄՆ-ում հանցանք է համարվում:
Իսկ երկու տող էլ պետական դրոշի կապակցությամբ հիշյալ զոմբիների ընկալման մասին:
Ժամանակին նույն խմբին Լոսում աջակցում էր հայտնի կառտոլ քիսոն, ով հետագային համայնքը հօգուտ նիկոլի զոմբիացնելու ուղղությամբ ամենամեծ ներդրումն ունեցավ:
44-օրյա պատերազմի ժամանակ միանգամից ցույցերի ղեկավար «ինքնահռչակված» քիսոն մի օր էլ որոշեց Հոլիվուդի հայտնի փողոցում, ավտոների երթևեկման համար նախատեսված բաժնի ասֆալտի վրա, Հայաստանի Եռագույն դրոշը նկարել: Արդյունքում առանց Եռագույնի մասին նվազագույն գաղափարն ունենալու, ամեն օր հազարավոր ավտոներ քշում էին Եռագույնի վրայով ու իրենց անիվների տակ էին առնում մեզ համար սրբություն համարվող դրոշը: Իհարկե քիսոյից առաջ սևամորթներին աջակցող շարժումն էլ էր նույն քայլին դիմել, բայց դե նրանք ավելի խելոք էին: Իրենց կարգախոսը գրել էին փողոցի ոչ-երթևեկելի բաժնում ու մի առ ժամանակ էլ դրան շրջապատել էին բետոնե բլոկներով:
Նույն կապակցությամբ զանգեցինք քիսոյին հիշեցնելով իր ակցիայի բացասական նշանակության մասին: Տրամաբանությունը լսելու փոխարեն սպառնաց թե իր զոմբիներին քսի կտա մեզ վրա, իսկ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը մեր բողոքը լսելով ասաց, թե էդ կնոջ ձեռքից իրենք էլ կրակն են ընկել, սպասենք մի քանի օրից անձրև կգա ու Եռագույնը ասֆալտից կմաքրվի:
Եզրակացնեմ, Արցախին աջակցելու համար Արցախի պետական դրոշը պղծողը եթե թուրքին ծառայություն մատուցող դավաճան չհամարվի, լավագույն դեպքում անուղեղ զոմբի է:
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 2642 անգամ