ՊՆ Սուրոյին որտեղի՞ց 150 հազար դոլար, որ ճոխ հարսանիք է անում
2022-02-11 11:53:00
Մեդիա դաշտի միջոցով, իրենց խնդիրներն են բարձրաձայնում Լոռվա մարզի Ստեփանավան համայնքում, կառավարության սուբվենցիոն ծրագրերն իրականացնող կապալառուների շինաշխատակիցները, ովքեր անցյալ տարվանից մինչ օրս չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձները։
Ըստ դժգոհող շինարարների, իրենք իրենց գցված են զգում, իսկ շին կազմակերպության ղեկավարներն էլ շվարած են ու չգիտեն ինչ պատասխանեն իրենց բանվորներին․
-Իրար վրա են գցում մեղքը, Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանն ասում է՝ «Շինարարության ավարտական ակտերը ներկայացրել է կառավարություն, իրենցից պիտի ստանաք ֆինանսները», կառավարության աշխատակիցն էլ ասում է՝ «Գնացեք քաղաքապետից պահանջեք ձեր հասանելիք ֆինանսները»,-բողոքում են շին աշխատակիցները։
Ստեփանավանի համայնքապետը խույս տվեց լրագրողիս հարցերին պատասխանելուց՝ գցելով այն տեղակալի վրա։
Տեղակալն էլ, հարցերը լսելուց հետո, ասաց, որ միլպետն է համայնքապետի մոտ,դրա համար չի պատասխանել ձեր հարցերին։
-Ովքե՞ր են այդ շինարարները, անուններ տվեք, -պահանջում էր լարված տեղակալը։
Ընդհատելով զրույցը, տեղակալը գնաց համայնքապետի մոտ, վերադառնալով պատասխանեց, որ իրենք իրենց հասանելիք մասնաբաժինը կատարել են և բոլոր համապատասխան փաստաթղթերը կատարողական ակտերի հետ միասին ներկայացրել են կառավարություն։
-Կառավարությունը պիտի ֆինանսավորի իրեն հասանելիք բաժինը, կարծում ենք, որ շուտով կվճարեն,-ասաց Ստեփանավանի համայնքապետի շփոթված տեղակալը։
Հ․Գ․ Հետո էլ զարմանում եք, թե ՊՆ Սուրոյին որտեղի՞ց 150 հազար դոլար, որ ճոխ հարսանիք է անում։
Ի դեպ, Ստեփանավանում նույն խառնաշփոթ վիճակն էր, քար ու քանդ ճանապարհներ, որոնց մի մասն էր հարթեցվել։ Համայնքապետարանը վարորդների հիշոցները մեղմացնելու նպատակով բացել էր կենտրոնական ճանապարհի մի նեղ հատված, որտեղով ավտոմեքենաները սղոսկում էին քաղաք՝ ճոճվելով ու փոսերը ընկնել ելնելով։
Ստեփանավանը կորցրել է դեմքը։
hzham.am
Այս նյութը դիտել են - 2410 անգամ