Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական հանրաքվեին չի մասնակցելու
2015-12-04 01:02:00

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Այս մասին տեղեկացրել է 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել նաև 2013-ի նախագահական ընտրություններին, քանի որ այդ ժամանակ Հանրապետությունում չէր:
Ինչ վերաբերում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 2-ին ՀՀ հեռուստաալիոներին տված հարցազրույցում հնչած այն գնահատականներին, թե քննադատելով սահմանադրական փոփոխությունները՝ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները «մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցրել», Սողոմոնյանը փոխանցել է, որ Քոչարայնի հետ այդ հարցազրույցը դեռ չի քննարկել:
ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին:

Այս նյութը դիտել են - 1555 անգամ